Google որոնիչ


1.Բացառել բանալի բառը փնտրումից
Այսպես, եթե ցանկանում եք փնտրումից բացառել որևէ բանալի բառ, ապա պետք է օգտագործել -բանալիբառ կոմբինացիան: Այսպես, եթե դուք ցանկանում եք փնտրել Ռոնալդոյին, բայց ոչ պորտուգալացուն, ապա կարող եք գրել.

Ռոնալդո -Կրիշտիանու

և Google-ը ձեզ կներկայացնի բոլոր այն արդյունքները, որոնց մեջ կա Ռոնալդո, բայց չկա Կրիշտիանո:

2. Փնտրել Google+ էջեր
Իհարկե, այս ֆունկցիան Google-ը ավելացրել է զուտ իր պրոդուկտը առաջխաղացնելու համար, ու շատ քչերին սա պետք կգա, բայց իմացեք` Google+ հարթակում էջ փնտրելու համար պետք է հարցման սկզբում կամ վերջում ավելացնել +:

+բանալիբառ կամ բանալիբառ+

3. Փնտրել սոցիալական ցանցերի հաշիվներ կամ թեգեր
Սոցիալական ցանցերում սրա-նրա հաշիվը կամ էջը փնտրելու համար պետք է ավելացնել @ սիմվոլը հարցման սկզբում: Օրինակ`

@Leo Messi

Նույն կերպ թեգեր փնտրելու համար անհրաժեշտ է ավելացնել # սիմվոլը:

4. Երբ ինչ-որ արտահայտության մեջ մոռացել եք մի բառ
Օրինակ, ինչ-որ ասացվածքի կամ երգի մեջ մոռացել եք մեկ կամ մի քանի բառ, և ցանկանում եք գտնել դա: Պետք է բաց թողնվելիք տեղերում ուղղակի դնել * սիմվոլը: Օրինակ`

Կարմիր * կաշին չի փոխի

5. Փնտրել կոնկրետ գնով ապրանք
Եթե դուք փնտրում եք որևէ ապրանք ինչ-որ կոնկրետ գնով, ապա կարող եք օգտագործել $ նշանը և գրել Ձեր ցանկացած գինը: Իհարկե, եթե ձեր փնտրած ապրանքը վաճառվում է դոլարով: Օրինակ`

Օփել $2500

Կարող եք նշել նույնիսկ որոշակի գնային սահմաններ` օգտագործելով .. նշանները:

Օփել $2500..$3000

6. Փնտրել կոնկրետ կայքում
Ուղղակի հարցման մեջ գրում ենք site: ու գրում կայքի հասցեն, օրինակ`

օփել site:auto.am կամ ուղղակի օփել :аuto.am

7. Փնտրել միայն տեքստի մեջ
Եթե ուզում եք փնտրել միայն տեքստի մեջ, այլ ոչ վերնագրերի, նկարների կամ այլ մասերի, ապա պետք է նշել intext: կոդը:

intext:goal

8.Ոչ որոշակի որոնում
Այն դեպքում, երբ դուք չեք կարողանում որևէ կոնկրետ բանալի բառ գտնել՝ ձեզ կօգնի «*» օպերատորը:

9.Բացառում Google որոնումից
Որպեսի բացառել որևէ բառ, բառակապակցություն կամ սիմվոլ որոնողական արդյունքից պետք է նրա առջև դնել «-» (մինուս) նշան և այն չի լինի առաջարկված որոնողական արդյունքներում:

Օրինակի համար ես մուտքագրեցի «անվճար հոսթինգ -am» և արդյունքում որոնողական առաջարներում իսպառ բացակայում են am կայքերը:

10.Որոնում հոմանիշներով
Օգտագործեք «~» սիմվոլը, ընտրվածի նմանատիպ բառերի որոնման համար: Օրինակ, «~լավագույն ֆիլմեր -լավագույն» մուտքագրման դեպքում դուք կտեսնեք արդյունքներ, որոնցում կան «լավագույն» բառի հոմանիշներ, բայց իսպառ բացակայում է բուն բառը:

Оставьте комментарий